Վիլի Սանյոլ. «Հայաստանի դեմ բավական բարդ հանդիպում է սպասվում»
Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը կայացած մամուլի ասուլիսում խոսել է Հայաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի առաջին հանդիպման մասին.
«Նախկինում միշտ ֆուտբոլիստներ ունեցել ենք ներքին առաջնությունից։ Նրանք նույնիսկ Եվրոյին են մասնակցել։ Ինձ համար դա մեծ խնդիր չէ, որ այժմ առաջնությունից ներկայացուցիչ չոչնենք կազմում։
Կարծում եմ` Հայաստանի դեմ բավական բարդ հանդիպում է սպասվում, քանի որ սա դերբի է։ Ֆուտբոլիստները պատրաստ կլինեն անել ամեն ինչ` խաղում լավ արդյունքի հասնելու համար։
Ջոն վան’տ Սխիպի աշխատանքին ծանոթ եմ Հունաստանի հավաքականից և Ամստերդամի «Այաքսից»։ Կարծում եմ` սա լավ նորություն է հայկական ֆուտբոլի համար, որ նա է գլխավորել ձեր հավաքականը։ Հայաստանի հավաքականը վերջին 15 տարիներին շատ լավ արդյունքներ է գրանցել։ Իհարկե, այժմ այնքան էլ լավ ժամանակներ չեն, բայց ձեր երկրում շարունակում են նախկինի պես ֆուտբոլին վերաբերվել կրքոտությամբ։ Մենք լավ հարևաններ ենք, բայց խաղում դա դեր չի ունենալու և պետք է շատ թեժ պայքար լինի խաղադաշտում»,- նշել է ֆրանսիացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Հայաստան – Վրաստան հանդիպումը կկայանա մարտի 20-ին` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Հայաստան-Վրաստան, Հայաստանի-հավաքական, Վիլի Սանյոլ, Վրաստանի հավաքական