Վիլեմ II-ի հետ Օզբիլիսի պայմանագիրը խզվել է

Վիլեմ II-ի հետ Օզբիլիսի պայմանագիրը խզվել է

04/04/2019 - 19:31

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հեռանում է «Վիլեմ II»-ից:

Հոլանդական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է:

Արասը հրաժարվել էր փոխարինման մտնել «Ֆորտունայի» դեմ խաղում, ինչից հետո ուղարկվել էր 2-րդ թիմ:

Օզբիլիսը «Վիլեմ II» էր տեղափոխվել վարձակալական հիմունքներով «Բեշիքթաշից»: Հոլանդիայում հայ ֆուտբոլիստը 17 խաղերում 2 գոլ է խփել:

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023