Վիդալը մոտ է Ա սերիա վերադառնալուն
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, 33-ամյա չիլիացի ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վիդալը «Ինտերի» «2+1» տարբերակով պայմանագիր կկնքի, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 6 մլն եվրո, որին կավելանան նաև տարբեր բոնուսներ։
Նշվում է, որ մինչև «Բարսելոնայի» հետ պայմանագիր խզումը, Վիդալը ցանկանում է «Ինտերից» ստանալ նախօրոք 2-3 մլն եվրո։ Ավելի վաղ հաղորդվել է, որ կատալոնական ակումբն արդեն թույլատրել է Վիդալին ակումբից հեռանալ անվճար, քանի որ խաղացողի պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը 1 տարի։
Սակայն, ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, պայմանագրի ժամանակից շուտ խզման համար չիլիացի ֆուտբոլիստը «Բարսելոնայից» նույնպես գումար է ցանկանում ստանալ։ Խոսքը մոտ 6 մլն եվրոյի մասին է։
# Արթուրո-Վիդալ, Բարսելոնա, Ինտեր, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ