Վերջին 5 խաղերում Ատլետիկոյի 4-րդ ոչ-ոքին ?

Վերջին 5 խաղերում Ատլետիկոյի 4-րդ ոչ-ոքին ?

30/10/2019 - 00:40

Մեկնարկել է Լա Լիգայի 11-րդ տուրը։ Մադրիդի «Ատլետիկոն» հյուր էր գնացել «Ալավեսին»՝ չկարողանալ կոտրել մրցակցի դիմադրությունը։ Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով:

Խաղի հաշիվը բացվեց 70-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Ալվարո Մորատան, իսկ տանտերերի կազմում պատսխան գնդակը 83-րդ րոպեին հեղինակեց Լուկաս Պերեսը։

Դիեգո Սիմեոնեի սաները այս ոչ-ոքիից հետո, որը չորրորդն էր վերջին 5 խաղերում, վաստակեցին 20 միավոր՝ հավասարվելով առաջատար «Գրանադային»։

«Ալավեսը» 12 միավորով 13-րդ հորիզոնականում է։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023