Վերջին օրերի հերոսը․ հինգ հետ մղված 11 մետրանոց հարված մեկ խաղում?
Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում գերմանական չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Սաարբրյուքենը» 11 մետրանոց հարվարվածարի օգնությամբ պայքարից դուրս թողեց Բունդեսլիգան ներկայացնող «Ֆորտունային»։
Հանդիպման իսկական հերոս է դարձել «Սաարբրյուքենի» դարպասապահ Դանիել Բացը, ով հանդիպման հիմնական ժամանակում հետ է մղել մեկ, իսկ 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ՝ չորս 11 մետրանոց հարված։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով։ Նախ 83-րդ րոպեին Բացը հետ է մղել Ռոուվեն Հենինգսի հարվածը, իսկ ֆուտբոլային վիճակախաղի ժամանակ հետ է մղել նաև Կենան Կարամանի, Կևին Շտոգերի, Մաթիաս Ցիմերմանի, ինչպես նաև Մաթիաս Յորգենսենի հարվածները։
«Սաարբրյուքենը» 11 մետրանոց հարվածաշարով հաղթել է 7։6 հաշվով և դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։
# DFB-Pokal, Սաարբրյուքեն, Ֆորտունա