Վերոնան շարունակում է զարմացնել?
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում առաջնության բացահայտումներից «Վերոնան» ընդունել էր առաջատար «Յուվենտուսին»։
Իվան Յուրիչի թիմը 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ։ Ընդհանուր առմամբ հավասար ընթացած խաղում վերոնական ակումբն ավելի լավ տեսք ուներ և կարելի է ասել, որ Իվան Յուրիչը տակտիկական որոշ առումներով ավելի ուժեղ գտնվեց Մաուրիցիո Սարիից։
Հանդիպման հաշիվը 65-րդ րոպեին բացեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ խփելով հոբելյանական 20-րդ գնդակն ընթացիկ մրցաշրջանում։ 76-րդ րոպեին Ֆաբիո Բորինին հավասարեցրեց հաշիվը, իսկ 86-րդ րոպեին տանտերերը վաստակեցին 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց վետերան հարձակվող Ջամպաոլո Պացինին։
«Ծեր սենյորան» մնաց 54 միավորով և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն «Ինտերին» և «Լացիոյին» հիանալի հնարավորություն տվեց մոտենալ իրեն։ «Վերոնան» վաստակած 34 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական։
# Ա-սերիա, Իվան Յուրիչ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մաուրիցիո Սարի, Յուվենտուս, Ջամպաոլո Պացինի, Վերոնա