Վերների ծառայություններն առաջարկել են իսպանական գրանդին
«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները, հնարավոր է, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է El Larguero-ն, կա հավանականություն, որ «Ռեալ Մադրիդը» տրանսֆերային պատուհանի ավարտին փորձելու է փոխարինող գնել Կարիմ Բենզեմայի համար։
Ընկերական հանդիպումների ժամանակ կենտրոնական հարձակվողի դիրքում ֆրանսիացի հարձակվողին փոխարինել է Էդեն Ազարը, ով չի տպավորել ակումբի մարզչական շտաբին։
Աղբյուրի փոխանցմամբ` ստեղծված իրավիճակից էլ փորձում են օգտվել «Չելսիի» ու Վերների ներկայացուցիչները, ովքեր նրա ծառայություններն առաջարկել են «արքայական» ակումբին։
Այդուհանդերձ, 26-ամյա ֆուտբոլիստի` «սերուցքայինների» շարքերը համալրելու հավանականությունը քիչ է, քանի որ նա դժվար թե համաձայնի լինել պահեստային ֆուտբոլիստ «Ռեալի» կազմում։
Նշվում է, որ «ազնվականները» Վերների վաճառքից ցանկանում են վաստակել նվազագույնը 35 մլն եվրո։
Հիշեցնենք, որ գերմանացի հարձակվողը լոնդոնյան ակումբի կազմում հանդես է գալիս 2020 թ. հուլիսից` անցկացրած 89 խաղում դառնալով 23 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդեն-Ազար, Կարիմ-Բենզեմա, Չելսի, Ռեալ Մադրիդ, Տիմո Վերներ, տրանսֆերներ