Վերներին ընդամենը 4 րոպե պահանջվեց, որպեսզի խփի իր առաջինը գոլը Չելսիի կազմում🎥
Այսօր՝ օգոստոսի 29-ին, «Չելսին» ընկերական խաղում մրցում է «Բրայոթնի» դեմ։
Լոնդոնյան ակումբի կազմում իրենց նորամուտն են նշում Հակիմ Զիեշն ու Տիմո Վերները։ Գերմանացի հարձակվողին ընդամենը 4 րոպե պահանջվեց, որպեսզի նոր թիմի կազմում խփի առաջին գնդակը։ Գերմանացի հարձակվողը հանդիպման 4-րդ րոպեին եզրափակեց Կալում Հոդսոն-Օդոյիի փոխանցումը։
Հավելենք, որ հանդիպման 57-րդ րոպեի դրությամբ այդ գոլը դեռևս միակն է։
# Բրայթոն, ընկերական-հանդիպումներ, Կալում Հոդսոն-Օդոյի, Չելսի, Տիմո Վերներ