Վերատին մտադիր է հեռանալ ՊՍԺ-ից. իտալական գրանդը հետաքրքրված է նրա ծառայություններով
ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին, հնարավոր է, շուտով հեռանա ՊՍԺ-ից։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato.com-ը, իտալացի ֆուտբոլիստը հիասթափվել է Չեմպիոնների լիգայից դուրս գալուց հետո ենթարկված կոշտ քննադատությունից։
Մրցաշարի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բավարիայի» դեմ կայաված պատասխան խաղում (0:2) Վերատին տուգանային հրապարակի մատույցներում սխալ թույլ տվեց, ինչից հետո մրցակիցը խլեց գնդակը, որը հայտնվեց Թոմաս Մյուլլերի, ով հարվածային դիրք դուրս բերեց Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգին, վերջինս էլ բացեց հաշիվը։
Այդ սխալից հետո ֆրանսիական մամուլը և ՊՍԺ-ի երկրպագուները 30-ամյա ֆուտբոլիստին լուրջ քննադատության են ենթարկել, ինչն էլ դարձել է նրա հիասթափության պատճառը։
Այժմ Վերատին լրջորեն մտադրվել է փոխել ակումբային գրանցումը, ինչից էլ փորձում է օգտվել «Յուվենտուսը», որն արդեն մի քանի տարի է հետաքրքրված է իտալացի կիսապաշտպանի ծառայություններով։
Հատկանշական է, որ «բյանկոներիները» բավական լավ հարաբերություններ ունեն Վերատիի ներկայացուցիչների հետ։
Դրան զուգահեռ, գործարքի իրականացմանը կարող է խթանել նաև այն հանգամանքը, որ Վերատին մանուկ հասակում երկրպագել է հենց «Յուվենտուսին»։
Այդուհանդերձ, «Պարի Սեն-Ժերմենի» նախագահ Նասեր Ալ Խելայֆին մտադիր չէ վաճառել 30-ամյա ֆուտբոլիստին, ում համարում է ակումբի խորհրդանիշներից մեկը։
ՊՍԺ-ի ղեկավարության դիրքորոշումը կարող է փոխվել միայն, եթե Վերատին անձամբ խնդրի վաճառել իրեն։
Հավելենք, որ Մարկո Վերատին ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 2012 թ. հուլիսից` անցկացրած 407 խաղում դառնալով 11 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մարկո Վերատի, Յուվենտուս, Նասեր Ալ-Հելայֆի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, տրանսֆերներ