Վերակենդանացող Միլան ?
Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկել է 21-րդ տուրը։ Տուրի մեկնարկային խաղում «Միլանը» հյուրընակվել էր հետնապահների թվում ընթացող «Բրեշիային»։
Ընդհանուր առմամբ հավասար պայքարում ընթացած խաղում Ստեֆանո Պիոլիի սաներին հաջողվեց նվազագույն հաշվով առավելության հասնել։ Հանդիպման հերոսը կրկին դարձավ Անտե Ռեբիչը, ով երկրորդ տուրն անընդմեջ խաղում դուրս գալով փոխարինման, հաղթանակ է պարգևում իր թիմին։ Հանդիպման միակ գնդակը գրանցվեց 71-րդ րոպեին։
«Ռոսոներիները» տանելով իրենց երրորդ անընդմեջ հաղթանակը՝ 31 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական։ «Բրեշիան» 15 միավորով զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը։
# Ա-սերիա, Անտե Ռեբիչ, Բրեշիա, Միլան