Վեստ Հեմը չի կարողացել Սելտայի հետ համաձայնության գալ Գոմեսի տրանսֆերի հարցում

Վեստ Հեմը չի կարողացել Սելտայի հետ համաձայնության գալ Գոմեսի տրանսֆերի հարցում

10/07/2019 - 16:41

«Սելտայի» հարձակվող Մաքսի Գոմեսի տեղափոխությունը «Վեստ Հեմ» չի կայանա:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, անգլիացիները 22-ամյա հարձակվողի համար առաջարկել են 45 մլն ֆունտ, ինչը ֆուտբոլիստի պայմանագրի փոխհատուցման գումարն է, բայց կողմերը չեն կարողացել համաձայնության գալ մի քանի անգամով վճարումը կատարելու հարցում:

Գոմեսը մոտ է «Վալենսիա» տեղափոխվելուն: Գործարքի մաս կարող է դառնալ «չղջիկների» խաղացողներից մեկը:

Մաքսի Գոմեսը Լա լիգայի երկու մրցաշրջաններում անցկացրած 71 հանդիպումներում խփել է 30 գոլ և կատարել 11 գլային փոխանցում:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023