Վեսթ Հեմը տպավորիչ պայմանագիր է առաջարկել իր առաջատարին
«Վեսթ Հեմն» անում է ամեն ինչ, որպեսզի ակումբի կիսապաշտպան Դեկլան Ռայսին պահի իր շարքերում
Ինչպես տեղեկացնում է talkSPORT-ը, «մրճահարները» 23-ամյա կիսապաշտպանին առաջարկել են 8 տարվա պայմանագիր` շաբաթական 200 հազ. ֆունտ աշխատավարձով։
Աղբյուրի փոխանցմամբ` Ռայսը չի պատրաստվում նույն երկարաժամկետ պայմանագիր ստորագրել «Վեսթ Հեմի» հետ, քանի որ այդ փաստը կարող է խաչ քաշել նրա` գրանդ ակումբ տեղափոխության վրա։
Նշվում է, որ անգլիացի կիսապաշտպանի շրջապատում կա կարծիք, որ մրցելույթները «Վեսթ Հեմի» կազմում շարունակելու դեպքում Ռայսն ակումբից պահանջելու է շաբաթական 300-400 հազ. աշխատավարձ։
Դրան զուգահեռ, «Վեսթ Հեմի» ղեկավարները գրեթե վստահ են, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չեն վաճառի իրենց առաջատարին։
Բանն այն է, որ «մրճահարները» 23-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում են վաստակել նվազագույնը 150 մլն եվրո, ու, ըստ «Վեսթ Հեմի» ղեկավարության, որևէ ակումբ նրա տրանսֆերի դիմաց պատրաստ չէ վճարել նման գումար։
Ավելի վաղ կային խոսակցություններ, որ անգլիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»։
Հավելենք, որ Դեկլան Ռայսը «Վեսթ Հեմի» սան է, որի կազմում անցկացրել է 193 հանդիպում` դառնալով 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դեկլան-Ռայս, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Վեսթ Հեմ, տրանսֆերներ