Վեսթ Հեմը ջախջախեց Լեսթերին` գլխավորելով մրցաշարային աղյուսակը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի վերջին խաղում «Վեսթ Հեմը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Լեսթերի» դեմ։
Հանդիպումը մեկնարկել էր տանտերերի առավելությամբ, ովքեր 26-րդ րոպեին Պաբլո Ֆորնալսի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։
«Աղվեսների» անհաջողություններն առաջին կեսում չավարտվեցին, քանի որ 40-րդ րոպեին, կոպիտ խաղի պատճառով, դաշտից հեռացվեղ Այոսե Պերեսը` «Լեսթերին» թողնելով 10 ֆուտբոլիստներով։
Ամեն դեպքում, առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք։
Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ խաղակեսը, երբ հյուրերը ստիպված էին ևս մեկ գնդակ հանել սեփական դարպասից. 56-րդ րոպեին աչքի ընկավ Սայիդ Բենրահման։
Նույնիսկ 10 ֆուտբոլիստներով մնացած Բրենդան Ռոջերսի 70-րդ րոպեին մեկ գնդակ հետ բերեց. մրցակցի տուգանային հրապարակում բոլորից արագ կողմնորոշվեց Յուրի Տիլեմանսը` կրճատելով հաշվի տարբերությունը։
Սակայն, այդ գոլը խաղի ընթացքի վրա առանձնապես չազդեց։ Դեռ ավելին` «մրճահարները» շատ արագ ոչ միայն վերականգնեցին երկու գնդակի տարբերությունը, այլև հաշիվը դարձրին 4:1. 80-րդ ու 84-րդ րոպեներին երկու անգամ աչքի ընկավ Մայքլ Անտոնիոն` դառնալով նաև դուբլի հեղինակ։
Հետագայուն «Վեսթ Հեմը» հանդիպումը մոտեցրեց իր տրամաբանական ու հաղթական ավարջտին։
Այսպիսով, «Վեսթ Հեմը» 4:1 հաշվով հաղթեց «Լեսթերին», վաստակեց 6 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Լեսթերն» էլ 3 միավորով 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրենդան Ռոջերս, Դևիդ Մաքգոլդրիկ, Լեսթեր, Մայքլ Անտոնիո, Յուրի Գարեգինյան, Պաբլո Ֆորնալս, Սայիդ Բենրահմա, Վեսթ Հեմ