«Վեսթ Հեմը» Չեխիայի համար ռեկորդային գնով գնել է «Սլավիայի» ֆուտբոլիստի տրանսֆերը
«Վեսթ Հեմը» ձեռք է բերել Պրահայի «Սպարտայի» կիսապաշտպան Էլ Հաջի Մալիկ Դիուֆին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
«Մրճահարները» սենեգալցի ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր են կնքել։
Transfemrarkt-ի տվյալներով` «Վեսթ Հեմը» Մալիկ Դիուֆին ձեռք է բերել 22 միլիոն եվրոյով։
Այդ գործարքը դարձել է չեխական ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն ու գերազանցել Անտոնին Կիսնկիի ռեկորդը։ 2025 թ. հունվարին 22-ամյա դարպասապահի տրանսֆերը «Տոտենհեմը» «Սլավիայից» գնել է 16,5 միլիոն եվրոյով։
20-ամյա Մալիկ Դիուֆը հանդես է գալիս ձախ եզրի ամբողջ երկայնքով ու կարողանում է խաղալ ինչպես պաշտպանի, այնպես էլ եզրային կիսապաշտպանի և վինգերի դիրքերում։ Նա Չեխիայի առաջնության 2024/25 մրցաշրջանում 24 խաղում 7 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անտոնին Կինսկի, Էլ Հաջի Մալիկ Դիուֆ, Չեխիայի առաջնություն, Սլավիա Պրահա, Վեսթ Հեմ, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆորտունա լիգա