Վեսթ Բրոմը թույլ չի տալիս Լիվերին ամրապնդել դիրքերը🎥

Վեսթ Բրոմը թույլ չի տալիս Լիվերին ամրապնդել դիրքերը🎥

27/12/2020 - 22:28

Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Վեսթ Բրոմվիչի» դեմ։

Հանդիպումը մեկնարկեց մերսիսայդյան ակումբի առավելությամբ, ինչն էլ նպաստեց, որ 12-րդ րոպեին Սադիո Մանեն առաջ մղեց իր թիմին։

Խաղի մնացած ժամանակահատվածում էլ «Լիվերպուլն» ունեցավ գոլային պահեր, սակայն ոչ մի կերպ չկարողացավ խփել երկրորդ գնդակը և խաղը հանգիստ մոտեցնել ավարտին, ինչի համար «Վեսթ Բրոմվիչի» ֆուտբոլիստները պատժեցին մրցակցին․ խաղի 82-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Սեմի Ադջային հավասարեցրեց հաշիվը։

Խաղավարտին մոտ էլ աչքի ընկնելու լավ պահ ուներ Ռոբերտո Ֆիրմինոն, սակայն նրա կատարած գլխով հարվածից հետո «Վեսթ Բրոմի» դարպասապահ Սեմ Ջոնսթոնը փրկեց իր թիմին վերահաս գոլից։

Այպսիով, կողմերը կիսեցին միավորը՝ գրանցելով 1։1 հաշիվը։ Այս ոչ-ոքիից հետո «Լիվերպուլը» վաստակեց 32 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Էվերտոնին» գերազանցելով 3 միավոր, իսկ «Վեսթ Բրոմվիչը» 8 միավորով 19-րդն է։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023