Վենտոլա․ «Լաուտարոն կտեղափոխվի իսպանական գրանդ»
«Ինտերի» նախկին հարձակվող Նիկոլա Վենտոլան Քրիստիան Վիերիի հետ զրույցում սենսացիոն հայտարարություն է արել։ Նա նշել է, որ միլանյան ակումբի հարձակվող Լաուտարո Մարտինռսը կարիերան շարունակելու է «Ատլետիկո Մադրիդի» կազմում․
«Ես հիմա բոմբ բան կպատմեմ․ Լաուտարո Մարտինեսը տեղափոխվելու է «Ատլետիկո Մադրիդ»։ Ամեն ինչ համաձայնեցված է։ Ինձ ասել են, որ գործարքն արդեն փակված է, իսկ մադրիդյան ակումբը նրա դիմաց լավ գումար կվճարի»,- նշել է Վենտոլան Twich-ի ուղիղ եթերի ընթացքում, որը մեջբերում է Marca-ն։
Հավելենք, որ արգենտինացի հարձակվողը «Ինտերի» հետ գործող պայմանագիր ունի մինչև 2023 թ․ հունիսի 30-ը, որի կազմում հանդես է գալիս 2018 թվականից։
Ինչ վերաբերում է Նիկոլա Վենտոլային, ապա նա «ներաձուրիների» ֆուտբոլիստ եղել է 1998-2005 թթ․ այդ ընթացքքում նա ակումբի կազմում անցկացրել է 64 հանդիպում՝ դառնալով 21 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Նիկոլա Վենտուրա, տրանսֆերներ, Քրիստիան Վիերի