Վենեսուելան թրիլերային ու գերգոլառատ խաղում պարտվել է Կոլումբիային` զրկվելով ԱԱ-2026-ի միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆ-ի ուղեգիր նվաճելու հնարավորությունից 🎥
ԱԱ-2026-ի հարավամերիկյան ընտրական մրցաշարի վերջին` 18-րդ տուրում Վենեսուելայի ազգային հավաքականը սեփական դաշտում թրիլերային ու գերգոլառատ խաղում 3:6 հաշվով պարտվել է Կոլումբիայի թիմին։
«Լոս կաֆետերոսից» պոկեր է գրանցել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Լուիս Սուարեսը, մեկական գոլ էլ խփել են Յերի Մինան ու Ջոն Կորդոբան։
Վենեսուելացիներից աչքի են ընկել Տելասկո Սեգովիան, Խոսեֆ Մարտինեսն ու Սալոմոն Ռոնդոնը։
Կոլումբացիներն ընտրական մրցաշարը 28 միավորով ավարտել են երրորդ տեղում, իսկ Վենեսուելան պարտության պատճառով մնաց 20 միավորով, նահանջեց 8-րդ տեղ ու զրկվեց միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆ-ի ուղեգիր նվաճելուց։
Վենեսուելան պատմության մեջ երբեք չի մասնակցել աշխարհի առաջնությանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am