Վենեսուելայի պաշտպանի սարսափելի խախտումը Մեսսիի նկատմամբ🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 7-րդ տուրի շրջանակում Արգենտինայի հավաքականը հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց Վենեսուելայի ընտրանուն։
Հանդիպման 32-րդ րոպեին վենեսուելացիների պաշտպան Ադրիան Մարտինեսը սարսափելի կանոնների խախտում թույլ տվեց Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լեո Մեսսիի նկատմամբ` «բաց» ոտքով հարվածելով վերջինիս ծնկին։
Գլխավոր մրցավար Լեոդան Գոնսալեսը գնաց այդ դրվագի տեսակրկնապատկերը, ինչի հետո Մարտինեսին անմիջապես հեռացրեց խաղադաշտից` պատժելով նրան կարմիր քարտով։
Բարեբախտաբար, Մեսսին վնասվածք չստացավ և շարունակեց հանդիպումը։
Հատկանշական է, որ Ադրիան Մարտինեսը 24-րդ րոպեին էր դուրս եկել դաշտ` փոխարինելով վնասվածք ստացած Սեմա Վելասկեսին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ադրիան Մարտինես, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Վենեսուելայի հավաքական