Վարդան Մինասյանը ճանաչվել է 2019 թվականի Հայաստանի լավագույն մարզիչ

Վարդան Մինասյանը ճանաչվել է 2019 թվականի Հայաստանի լավագույն մարզիչ

29/01/2020 - 17:55

Այսօր՝ հունվարի 29-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է 2019 թվականի լավագույնների անունները։ Քվեարկության արդյունքներով 2019 թվականի Հայաստանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

Մինասյանը վաստակել է 119 միավոր: 84 միավորով 2-րդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: 67 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:

Քվեարկության արդյունքների ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023