Վարդան Մինասյանը հավաքական գլխավորելու առաջարկ է ստացել
«Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարող է աշխատանքի անցնել Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի հավաքականում, հայտնում է Mediamax-ը։
«Ուզբեկստանի հավաքականի` ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճելը մոտիվացրել է նաև տարածաշրջանի մյուս երկրներին, ուստի այս առաջարկն անակնկալ չէր ինձ համար։
«Արարատ-Արմենիայից» հեռանալուց հետո բազմաթիվ առաջարկներ եմ ստանում, բայց ոչ մեկը դեռ չեմ ընդունել։ Բազմաթիվ բաղադրիչներ կան, որոնցից կախված կլինի իմ համաձայնությունը։ Կարևոր է, թե ինչ նպատակներ ունի տվյալ թիմը։ Պատրաստ եմ ղեկավարել միայն այնպիսի թիմ, որը հավակնոտ նպատակներ ունի»,- ասել է Մինասյանը Mexiamax-ի հետ զրույցում` հրաժարվելով նշել, թե որ հավաքականից է առաջարկ ստացել։
Մինասյանը նաև հաստատել է, որ մտադիր չէ գլխավորել «Փյունիկը». «Այս պահին հետաքրքրված չեմ Հայաստանում մարզչական աշխատանքով ու նման առաջարկներ չեմ դիտարկում»,- եզրափակել է 51-ամյա մասնագետը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եղիշե Մելիքյանի հեռանալու դեպքում «Փյունիկը» գլխավորելու հավանական թեկնածուներից մեկը Մինասյանն է։
Վարդան Մինասյանը վերջերս է լքել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Արարատ-Արմենիա, Մունդիալ-2026, Ուզբեկստանի հավաքական, Վարդան Մինասյան