Վարանի մանկական սխալը և Սթերլինգի գոլը🎥
Այսօր՝ օգոստոսի 7-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցում է «Ռեալի» դեմ։
Հանդիպման 9-րդ րոպեին «արքայական» ակումբի ֆուտբոլիստները կարելի է ասել գոլ նվիրեցին մանկունյական ակումբի ֆուտբոլիստներին։ «Ռեալի» ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում խաղարկում էին գնդակը, իսկ «Սիթիի» ֆուտբոլիստները պրեսինգի էին դիմում, ինչի արդյունքում Ռաֆայել Վարանը մանկական սխալ թույլ տվեց, և Գաբրիել Ժեզուսը խլեց գնդակը, փոխանցեց Ռահիմ Սթերլինգին, ով էլ բացեց խաղի հաշիվը։
Խաղի 28-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Կարիմ Բենզեման։ Այժմ դիմակայության ընդհանուր հաշիվը 3։2 է՝ օգուտ «Մանչեսթեր Սիթիի»։
# Գաբրիել Ժեզուս, Կարիմ-Բենզեմա, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռահիմ-Սթերլինգ, Ռաֆայել-Վարան, Ռեալ Մադրիդ