Վարանի դժբախտությունները շարունակվում են🎥
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրի շրջանակում «Վալենսիան» սեփական հարկի տակ մրցում է «Ռեալ Մադրիդի» դեմ։
Հանդիպման 43-րդ րոպեին վալենսիական ակումբը հարձկման աջ եզրով գրոհ զարգացրեց, ինչի արդյունքում Մաքիս Գոմեսի հարվածից հետո «արքայական» ակումբի պաշտպան Ռաֆայել Վարանը փորձեց հեռացնել գնդակը, սակայն պատհմամաբ այն ուղարկեց սեփական դարպասը։ Տիբո Կուրտուան խառնաշփոթ իրավիճակում փորձեց գնդակը հեռացնել դարպասից, բայց այն ամբողջությամբ հատել էր դարպասային գիծը, իսկ «չղջիկները» հաշվի մեջ առաջ անցան` 2:1։
Հավելենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում արդեն 2-րդ անգամ է դառնում ինքնագոլի հեղինակ. առաջին դեպքը գրանցվել էր Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի շրջանակում Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում։
# Լա-լիգա, Ռաֆայել-Վարան, Ռեալ Մադրիդ, Վալենսիա