Վարազդատ Հարոյանը կորցրել է տեղը մեկնարկային կազմում 🎥📸
Վարազդատ Հարոյանը կորցրել է տեղը մեկնարկային կազմում 🎥📸
01/11/2025 - 20:34

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազատ Հարոյանը հունգարական «Կազինցբարցիկայում» կորցրել է տեղը մեկնարկային կազմում։

33-ամյա պաշտպանը բաց է թողել 5-րդ անգամ անընդմեջ հանդիպումը։ Նա «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ Հունգարիայի առաջնության 12-րդ տուրի խաղում (1:1) մնացել է պահեստայինների նստարանին։

«Պուշկաշ Ակադեմիայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը։

Հարոյանը «Կազինցբարցիկայում» այս տարվա հուլիսից, 7 խաղում խփել է 1 գոլ։ Նա վերջին հանդիպմանը մասնակցել է սեպտեմբերի 27-ին։

«Կազինցբարցիկայը» 11 խաղում 10 միավոր է վաստակել ու 9-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

«Կազինցբարցիկայի» մեկնարկային կազմը «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ խաղում

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025