Վարազդատ Լալայանն` աշխարհի գավաթակիր

Վարազդատ Լալայանն` աշխարհի գավաթակիր

11/04/2024 - 15:16

Թաիլանդի Պհուկետ քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության մրցումային վերջին օրը Վարազդատ Լալայանը (+109 կգ) դարձավ ոսկե մեդալակիր։

Լալայանը ցույց տվեց երկամարտի 463 կգ (210+253 կգ) արդյունք։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Սիմոն Մարտիրոսյանը, որը երմամարտի 440 կգ (195+245 կգ) արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը։

Լալայանը լագագույնն էր նաև պոկում և հրում վարժություններում` արժանանալով փոքր ոսկե մեդալների։

Նշենք, որ այս մրցմանը կրկին չմասնակցեց օլիմպիական կրկնակի, աշխարհի ու եվրոպայի 7-ակի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն, որն ապաքինվում է վնասվածքից։

Հավելենք, որ աշխարհի գավաթի այս խաղարկությունը Ֆրանսիայի մայարքաղաք Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցաշարն էր։ Օլիմպիական ուղեգիր են նվաճում վարկանիշային համարվող մրցաշարերի ընթացքում բոլոր քաշային կարգերի լավագույն 10 արդյունք գրանցած ծանրորդները։ Վարազդատ Լալայանն լավագույն արդյունքը գրանցեց աշխարհի գավաթի խաղարկությունում (463 կգ) և իր քաշային կարգում զբաղեղրեց 3-րդ տեղը` նվաճելով նաև Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Լալայանից առաջ են անցել միայն Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը (464 կգ) և Լաշա Տալախաձեն (474 կգ)։

Սիմոն Մարտիրոսյանը լավագույնը գրանցել է երկամարտի 450 կգ արդյունքը, և անկախ ամեն ինչից, չէր նվաճելու Օլիմպիական խաղերի ուղեգիր, քանի որ յուրաքանչյուր քաշային կարգից տարվա կարևորագույն ստուգատեսին մասնակցելու է միայն մեկ մարզիկ։

Հավելենք, որ հայ ծանրորդների Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել նաև Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) և Գարիկ Կարապետյանը (102 կգ)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023