Վարազդատ Լալայանը` աշխարհի կրկնակի չեմպիոն 🎥
Վարազդատ Լալայանը (+110կգ) դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն։
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտված մրցաշարում 26-ամյա Լալայանը գրանցեց երկամարտի 461կգ (211+250) արդյունք` արժանանալով ոսկե մեդալի։ Նա փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում։
Լալայանը աշխարհի չեմպիոն դարձել էր 2024 թվականին։ Նա նաև Օլիմպիական փոխչեմպիոն է ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Այս քաշային կարգում հանդես եկավ նաև Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը, որը երկամարտի 447կգ (205+242) արդյունքով դարձավ աշխարհի քառակի փոխչեմպիոն։ 30-ամյա ծանրորդը փոքր արծաթե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գոռ Մինասյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ, Վարազդատ Լալայան