«Վատ համաձայնությունն ավելի լավ է, քան վեճը». Ինֆանտինոն` ԱԱ-2030-ը 6 երկրում անցկացնելու որոշում կայացնելու մասին
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է ԱԱ-2030-ը 6 երկրում անցկացնելու որոշում կայացնելու մասին.
«Իսպանիան, Պորտուգալիան և Մարոկկոն մրցաշարն անցկացնելու հայտ էին ներկայացրել, սակայն Հարավային Ամերիկայի երկրները նույնպես ցանկանում էին ընդունել այն` հաշվի առնելով առաջին աշխարհի առաջնության 100-ամյա հոբելյարը։
Երբ ես ուսումնասիրում է ԱԱ-2030-ի ձևաչափը, հիշեցի, որ վատ համաձայնությունն ավելի լավ է, քան վեճը։ Այժմ մենք հիանալի պայմանավորվածություն ունենք։
Այժմ բոլորը գոհ են մեր կայացրած որոշումից, այդ թվում` Հարավային Ամերիկայի երկրները։
Ընդ որում, սա իմ միաձայն որոշումը չի եղել, այլ ՖԻՖԱ-ի ողջ խորհրդինը, որում ընդգրկված են բոլոր աշխարահամասերի ներկայացուցիչները։ Ավելի լավ չէր կարող լինել»,- Ինֆանտինոյի խոսքերը մեջբերում է Relevo-ն։
Հավելենք, որ ԱԱ-2030-ն անցկացվելու է 6 երկրում` Իսպանիայում, Պորտուգալիայում, Մարոկկոյում, Ուրուգվայում, Արգենտինայում ու Պարագվայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2030, Աշխարհի առաջնություն, Ջիանի Ինֆանտինո, ՖԻՖԱ