Վան Պերսիի որդու` կրնկով և շրջադարձ հարվածով խփած ֆանտաստիկ գոլերը «Ֆեյենորդի» կազմում 🎥
Նիդերլանդների Էրեդիվիզիայի 18-րդ տուրում «Ֆեյենորդը» ռոտերդամյան դերբիում սեփական դաշտում թրիլերային խաղում 3:4 հաշվով անսպասելի պարտություն է կրել «Սպարտայից»։
Տանտերերից 63-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել թիմի գլխավոր մարզիչ, լեգենդար, նախկին հարձակվող Ռոբին վան Պերսիի որդին` Շաքիլ վան Պերսին։
19-ամյա հարձակվողը 87-րդ րոպեին կրնկով կատարած հարվածով կրճատել է հաշիվը` 2:3։
Կրտսեր Վան Պերսին ընդամենը 1 րոպե անց է՛լ ավելի գեղեցիկ գոլ է խփել` մրցակցի դարպասը գրավելով շրջադարձ ֆանտաստիկ հարվածով։
Շաքիլ վան Պերսին «Ֆեյենորդի» գլխավոր թիմում չորրորդ հանդիպումն էր անցկացնում` խփելով անդրանիկ գոլերը։
Թվում էր, թե հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, բայց «Սպարտան» 90+3-րդ րոպեին թրիլերային հաղթանակ կորզեց։
«Սպարտան» նախորդ անգամ քաղաքային դերբիում «Ֆեյենորդին» հյուրընկալվելիս հաղթել էր 2000թ. մարտի 26-ին։
«Ֆեյենորդը» 36 միավորով երկրորդ տեղում է, «Սպարտան»` 29 միավորով 7-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml