Վան դեր Վարտ. «Ռոնալդուն միակ ֆուտբոլիստն է, որի սեռական օրգանը երբեք չեմ տեսել»
Նիդերլանդցի լեգենդար կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը խոսել է Մադրիդի «Ռեալում» իր նախկին խաղընկեր Կրիշտիանու Ռոնալդուի մասին.
«Ես միշտ կատակով ասում եմ` Ռոնալդուն միակ ֆուտբոլիստն է, որի սեռական օրգանը երբեք չեմ տեսել։ Նա մարզմանը գալիս էր առաջինն ու հեռանում վերջինը։
Առաջին հերթին, նրա մարմինը հիասքանչ է։ Նա մեքենա է և մի փոքր առաջ ժամանակից։ Ռոնալդուի համար մարզասարքերի վրա աշխատանքը, սննադակարգը և քունն ավելի կարևոր էին, քան ինտենսիվ մարզումները։
Ռոնալդուն անհանական եսասեր էր։ Նա դժգոհ էր, երբ հաղթում էինէ 6:0 հաշվով, բայց նա գոլի հեղինակ չէր դառնում։ Երբ պարտվում էինք, բայց նա դուբլ էր գրանցել, ամեն ինչ կարգին էր։ Ռոնալդուն նաև թիմային ֆուտբոլիստ է, բայց նրան պետք էր գոլ խփել»,- Վան դեր Վարտի խոսքը մեջբերում է TalkSport-ը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն և Վան դեր Վարտը «Ռեալում» միասին հանդես են եկել 2009-10 թթ.։
Վան դեր Վարտը, բացի «արքայական» ակումբից, խաղացել է նաև Ամստերդամի «Այաքսում», գերմանական «Համուրգում», Լոնդոնի «Արսենալում», իսպանական «Բետիսում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Կրիշտիանու-Ռոնալդու, Ռաֆայել վան դեր Վաարտ, Ռեալ Մադրիդ