Վան դեր Սարը Դե Լիգտին. Մաղթում եմ հաջողություն մրցաշարում
«Այաքսի» գլխավոր տնօրեն Էդվին վան դեր Սարը հաջողություն է մաղթել պաշտպան Մատեյս դե Լիգտին «Յուվենտուսում»:
«Կարմարա-սպիտակավուններից սպիտակա-սևերի մոտ: Ինձ ծանոթ է այդ ճանապարհը:
Ամենալավը քեզ մրցաշարում, Մատեյս: «Յուվենտուս»՝ պահպանիր նրան:»,- գրել է վան դեր Սարը Twitter-ում:
Իր կարիերայի ընթացքում վան դեր Սարը 1999 թվականին «Այաքսից» տեղափոխվել է «Յուվենտուս» և 2 մրցաշրջան անցկացրել այնտեղ: