Վան Դեյկի դուբլը, Ժոզեի հերթական հաղթանակը, Սիթիի միավորների կորուստը?
Երեկ մեկնարկեց անգլիական Պերմիեր լիգայի 14-րդ տուրը, որի շրջանակում տեղի ունեցան մի շարք հետաքրքիր հանդիպումներ։
Տուրը մեկնարկեց «Նյուքասլի» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում, որտեղ Սթիվ Բրյուսի սաներն ընդունել էին գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։ «Քաղաքայինները» երկրորդ տարին անընդմեջ հյուրընկալվելիս չեն կարողանում առավելության հասնել «կաչաղակների» նկատմամբ։ Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 2։2։
Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով։ Նախ 22-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգն առաջ մղեց հյուրերին, ապա 25-րդ րոպեին Յետրո Վիլյամսը հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ խաղակեսն անցավ նույն սցենարով։ 82-րդ րոպեին Կևին դե Բրոյնեն հիանալի հարվածով կրկին առաջ մղեց իր թիմին, սակայն 88-րդ րոպեին Ջոնջո Շելվին «Նյուքասլին» փրկեց պարտությունից։
Առաջատար «Լիվերպուլը», որը պարզապես ֆանտաստիկ է մեկնարկել առաջնությունը, տարավ հերթական հաղթանակը։ Յուրգեն Կլոպպի սաների հերթական զոհը դարձավ «Բրայթոնը»։ Հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով։
Խաղի հերոսներ դարձան Վիրջիլ վան Դեյկն ու Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն, ովքեր 6 րոպեի ընթացքում 2 գոլ արարեցին։ Երկու անգամ էլ աչքի ընկավ հոլանդացի «Գուլիվերը»։
Մինչև 76-րդ րոպեն «մերսիսայդցիները» խաղը տանում էին դեպի տրամաբանական ավարտ, սակայն Ալիսոն Բեկերի կարմիր քարտը խառնեց բոլոր խաղաքարտերը, քանի որ 79-րդ րոպեին Լյուիս Դանկը վարպետորեն գնդակն ուղարկելով Ադրիանի դարպասը, հույսեր արթնացրեց հյուրերի մոտ, սակայն այդպես էլ հաշվի մեջ փոփոխություն չեղավ։
«Էնֆիլդը» «Լիվերպուլի» համար դարձել է իսկական ամրոց ։ Սեփական հարկի տակ լիգայի շրջանակում 14-րդ անընդմեջն էր, իսկ ակումբային ռեկորդը բաղկացած է 21 հանդիպումներից։ Նշենք նաև, որ «Լիվերպուլն» արդեն 32 հանդիպում անպարտելի է Պրեմիեր լիգայի շրջանակում։ Ռեկորդը պատկանում է «Արսենալին»՝ 49 հանդիպում։
Մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Չելսին» սեփական հարկի տակ անակնկալ պարտություն կրեց։ Ֆրենկ Լեմպադրի սաները նվազագույն հաշվով զիջեցին «Վեսթ Հեմին»: Հյուրերի կազմում միակ գնդակը 48-րդ րոպեին խփեց Աարոն Կրեսվելը։
Նշենք, որ Մանուել Պելեգրինիի սաները վերջին անգամ սեպտեմբերի 22-ին էին հաղթանակ տարել որևէ մրցաշարում։
Լոնդոնի «Տոտնեհմեը» Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը ԱՊԼ-ի շրջանակում։ «Շնաձկները», ինչպես նախորդ տուրում, կրկին առավելության հասան 3։2 հաշվով։ Հետաքրքիրն այն է, որ նախորդ տուրում էլ Ժոզեի սաները հաղթում էին 3։0 հաշվով և երկու դեպքում էլ 73 և 90+6-րդ րոպեներին 2 գնդակ են բաց թողնում մրցակցից։
«Յուրահատուկի» գլխավորությամբ կրկին սկսել է փայլել Դելե Ալին, ով երեկ դարձավ դուբլի հեղինակ, իսկ Մուսա Սիսոկոն էլ աչքի ընկավ մեկ անգավ։ Էնդի Հաուի սաների կազմում դուբլի հեղինակ դարձավ Հարի Վիլսոնը։
Ավարտված մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․
«Սաութհեմպտոն» 2։1 «Վոթֆորդ»
«Բյորնլի» 0։2 «Քրիստալ փելես»
Դրսում դեռևս դեկտեմբեր ամիսն է, սակայն «Մանչեսթեր Սիթին» հասցրել է 11 միավոր հետ մնալ իր հիմնական մրցակցից։ «Քաղաքայիններն» ունեն 29, իսկ «մերսիսայդցիները»՝ 40 միավոր։ «Չելսին» երկու անընդմեջ պարտություններից հետո, մի փոքր թուլացրեց դիրքերը և այժմ ընդամենը 6 միավոր է գերազանցում 5-րդ հորիզոնական բարձրացած «Տոտենհեմին»։ «Ազնվականները» մնացին 26 միավորով, իսկ «Տոտենհեմը» վաստակեց 20 միավոր։
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Տոտենհեմ