Վան Դեյկին ձեռք բերելն իսպանական գրանդի գլխավոր նպատակն է
«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, գրում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն` մերսիսյադյան ակումբի պաշտպանի ծառայություններով հետաքրրքված է «Բարսելոնան»։ 33-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելը կատալոնական գրանդի տրանսֆերային գլխավոր նպատակն է։
«Բարսելոնայի» պաշտպաններ Ռոնալդ Արաուխոյի, Անդրեաս Քրիստիենսենի ու Էրիկ Գարսիայի ապագան անորոշ է, այդ պատճառով «բլաուգրանան» մտադիր է թիմ հրավիրել է Վան Դեյկին։
«Բարսելոնան» պատրաստ է հոլանդացի ֆուտբոլիստին երկու տարվա պայմանագիր առաջարկել։ Գործարքի միակ խոչընդոտը նրա աշխատավարձն է։ «Կապտանռնագույնները» հնարավոր է` չկարողանան բավարարել Վան Դեյկի ֆինանսական պահանջը։
Հիշեցնենք, որ Վան Դեյկի ու «Լիվերպուլի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թ. հուլիսի 1-ին։ Նա անգլիական գրանդ է տեղափոխվել 2018 թ. սետպեմբերին, 311 խաղում խփել 26 գոլ, կատարել 13 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Լիվերպուլ, Վիրջիլ-վան-Դեյկ, տրանսֆերներ