Վան Բաստեն. ««Բրյուգեին» թալանեցին. չորրորդ գոլը պետք է արձանագրվեր»
Վան Բաստեն. ««Բրյուգեին» թալանեցին. չորրորդ գոլը պետք է արձանագրվեր»
06/11/2025 - 13:01

Լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենը դժգոհել է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի «Բրյուգե» – «Բարսելոնա» հանդիպման (3:3) մրցավարությունից, հաստատում է The Touchline-ը։

««Բրյուգեին» թալանեցին։ Չորրորդ գոլը պետք է արձանագրվեր։ Հաշիվը պետք է լիներ 4:3։ Վերմանը նույնիսկ չդիպավ Շյեսնիին։ Նա խախտում թույլ չէր տվել։ Այդ Շյեսնին այնպես ընկավ կարծես խախտում կար»,- ասել է «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը։

«Բրյուգե» – «Բարսելոնա» հանդիպման 90+1-րդ րոպեին բելգիական ակումբի հարձակվող Ռոմեո Վերմանը սահանկումով խլեց գնդակը մրցակցի դարպասապահ Վոյցեխ Շյեսնիից և գրավեց դարպասը։

Գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը դիտեց դրվագի տեսակրկնապատկերն ու չեղարկեց գոլը` արձանագրելով կանոնների խախտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025