Վան Բաստենը ուղիղ եթերի ժամանակ նացիստական արտահայտություն է թույլ տվել?

Վան Բաստենը ուղիղ եթերի ժամանակ նացիստական արտահայտություն է թույլ տվել?

25/11/2019 - 00:04

Ոսկե գնդակի եռակի դափնեկիր հոլանդացի Մարկո վան Բաստենը ուղիղ եթերի ժամանակ տհաճ միջադեպի մեջ է հայտնվել՝ թույլ տալով նացիստական արտահայտություն։

Դեպքը տեղի է ունեցել հոլանդական Էրեդիվիզիայի 13-րդ տուրի «Այաքս» – «Հերակլես» խաղից առաջ։ Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը գտնվում էր FOX Sports- ի ստուդիայում։ Այդ պահին գերմաներենով հեռարձակվում էր «Հերակլեսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Վորմուտի հարցացրույցը հեռուստաալիքին։ Այն պահին, երբ հրաժեշտ էին տալիս Վորմուտին, հեռարձակման մեջ լսվել է վան Բաստենի խոսքերը։ Լեգենդար հոլանդացին արտասանել է նացսիտական հայտնի «Sieg Heil» արտահայտությունը։ Ըստ երևույթին՝ Մարկոն ցանկացել է կատակել, սակայն նրա խոսափողն անջատված չի եղել։

Րոպեներ անց, վան Բաստենը եթերում ներողություն է խնդրել՝ նշելով, որ պարզապես ցանկացել է գերմաներենով հարցազրույց վերցնողի հետ կատակել և մտադիր չի եղել ոչ ոքի վիրավորել։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023