Վան’տ Սխիպ. «Վրաստանի հավաքականն ավելի հասուն էր և արժանի հաղթանակ տարավ» 🎥

Վան’տ Սխիպ. «Վրաստանի հավաքականն ավելի հասուն էր և արժանի հաղթանակ տարավ» 🎥

20/03/2025 - 23:56

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանել է Վրաստանի թիմից Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում կրած 0:3 հաշվով պարտությունը.

«Վրաստանի հավաքականն ավելի հասուն էր և արժանի հաղթանակ տարավ։ Արդյունքն օրինաչափ էր` չնայած մենք բավական շատ ոչ պարտադիր սխալներ թույլ տվեցինք։

Պետք է ձգտենք հասնել այն մակարդակին, որն ունեն Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները։

Պատասխան խաղում, հավանաբար, այլ ֆուտբոլիստներ նույնպես դաշտ դուրս կգան»,- նշել է հոլանդացի մասնագետը։

Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին Թբիլիսիում։

Մամուլի ասուլսին ամբողջությամբ` տեսանյութում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023