Վան’տ Սխիպ. «Բոլորս էլ հասկանում ենք, որ այսպիսի արդյունքն անընդունելի է» 🎥
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը Վրաստանի թիմից կրած պարտությունից (1:6) հետո կայացած մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին.
«Երբ խաղը սկսում ես երրորդ րոպեին գոլ ընդունելով, հետո երկրորդ գոլը, ապա երրորդ, ոչ պրոֆեսիոնալ սխալներ ես թույլ տալիս` բնականաբար խաղի ելքը այսպիսին պետք է լիներ: Ցանկանում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից ու երկրպագուներից այս խաղի ու հաշվի համար:
Ես էլ, բոլորս էլ հասկանում ենք, որ այսպիսի արդյունքն անընդունելի է: Ես չգիտեմ՝ ինչու այսպիսի խաղ ստացվեց, չգիտեմ՝ ինչ մտածել: Ներողություն եմ խնդրում։
Մենք չգործեցինք որպես թիմ, չկարողացանք այդպես անել: Մեր ֆուտբոլիստները անհատական սխալներ թույլ տվեցին: Ինձ համար, որպես նոր մարզիչ, բարդ էր այդ մի քանի օրերի ընթացքում վերացնել սխալները»,- նշել հոլանդացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի` Վրաստանի թիմի դեմ դիմակայությունում Հայաստանի հավաքականը պարտվել է ընդհանուր 1:9 հաշվով։
Ջոն վան’տ Սխիպի ամբողջական ասուլիսը` տեսանյութում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից