Վան’տ Սխիպ. «Բարդ է ձախողված հանդիպումներին հետո այժմ խաղերին նախապատրաստելը» 🎥

Վան’տ Սխիպ. «Բարդ է ձախողված հանդիպումներին հետո այժմ խաղերին նախապատրաստելը» 🎥

06/06/2025 - 00:27

Կոսովոյի հավաքականի դեմ ընկերական խաղից առաջ կայացել է Հայաստանի թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի նախաղաղային մամուլի ասուլիսը.

«Այն խաղային սխեման, որով ցանկանում ենք հանդես գալ առաջիկա ընկերական խաղերում, Կարեն Նալբանդյանը չի տեղավորվում դրանում: Նա «Վանում» խաղում է ենթահարձակվողի դիրքում, նաև շարժվում է եզրեր: Այս անգամ որոշել ենք այլ ֆուտբոլիստների հրավիրել, այդ թվում` Թոմաս Ադորյանին: Մեր տրամադրության տակ ունենք ուժեղ վինգերներ: Կարենը շատ լավ մրցաշրջան է անցկացրել, լավ ֆուտբոլիստ է և ապագայում իր շանսը կստանա:

Ուրախ եմ հավաքական հրավիրված ֆուրբոլիստների համար: Նարեկ Աղասարյանը և Կարեն Մելքոնյանը չեն հրավիրվել, քանի որ առաջիկա խաղերում մեր սպասելիքներն իրականություն դարձնելու համար հրավիրված ֆուտբոլիստները համապատասխանում են:

Երբ նոր էի ստանձնել գլխավոր մարզչի պաշտոնը, որոշված էր, որ Կոսովոյի և Չեռնոգորիայի դեմ խաղերով պետք է պատրաստվենք Պորտուգալիայի և Իռլանդիայի դեմ սեպտեմբերին կայանալիք հանդիպումներին:

Միշտ բարդ է ձախողված հանդիպումներին հետո հաջորդ խաղերին նախապատրաստելը: Այս հավաքի ընթացքում դիտել ենք վրացիների դեմ երկու խաղերը` սխալները շտկելու համար։

Լուկաս Սելարայանի հետ սկզբից չէր հաջողվում կապ հաստատել, հետո ստացվել է, սակայն նա տեղեկացրել է, որ արձակուրդի է մեկնում և չի կարող միանալ ազգային հավաքականին: Ես հիասթափված եմ այս հանգամանքից, քանի որ ֆուտբոլիստն ազգային հավաքականին միանալիս չպետք է ընտրություն կատարի»,- ասել է նիդերլանսցի մասնագետը։

Հայաստանի հավաքականը Կոսովոյի թիմի դեմ կմրցի հունիսի 6-ին` Երևանի ժամանակով 21:00-ից սկսած։

Մամուլի ասուլիսն ավելի մանրամասն` տեսանյութում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023