Վան’տ Սխիպը Ռանոսին հեռացրել է Հայաստանի հավաքականից 🎥

Վան’տ Սխիպը Ռանոսին հեռացրել է Հայաստանի հավաքականից 🎥

22/03/2025 - 18:47

Գերմանական «Կայզերսլաութերին» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի հավաքականից, հայտնել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը Վրաստանի դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխանից խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում.

«Ցանկանում եմ հայտարարություն անել Հայաստանի հավաքականի խաղացողներից Ռանոսի վերաբերյալ, որը փաստացի պահանջում էր խաղալ վաղը: Իմ կարիերայում նման բան չէի տեսել, որ խաղացողն ասի. «Եթե չլինեմ մեկնարկային կազմում, կհեռանամ թիմից»: Այսպիսով՝ նա հեռացել է թիմից ու չի լինի: Եթե նման բան ես անում, ուրեմն՝ թիմի խաղացող չես։

Բոլորը գիտեն պատճառը. նա Երկրորդ Բունդեսլիգայում նախորդ 3 ամիսներին 30 րոպե է խաղացել, հիմա տեղ է ուզում մեկնարկային կազմում»,- նշել է հոլանդացի մասնագետը։

Հիշեցնենք, որ 21-ամյա Ռանոսը հավաքական է հրավիրվում 2023 թ. մարտից և 17 խաղում 4 գոլ է խփել։

Վրաստան – Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 23-ին` Երևանի ժամանակով 18:00-ից սկսած։ Դիմակայության առաջին խաղում Հայաստանի հավաքականը պարտվել է 0:3 հաշվով։

Ջոն վան’տ Սխիպի ամբողջական ասուլիսը` տեսանյութում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023