«Վանում» հանդես եկած ֆուտբոլիսը տեղափոխվեց «Սլավիա Պրահա» 📸
«Սլավիա Պրահան» բուլղարական «Բոտևից» ձեռք է բերել կիսապաշտպան Իզուչուկվու Օկոնկվոյին, հայտնում է չեխական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը կնքել են 3 տարվա պայմանագիր։ Օկոնկվոն թիմին կմիանամ մուտքի վիզայի հետ կապված խնդիրը լուծելուց հետո։
Transfermarkt-ի տվյալներով` 19-ամյա ֆուտբոլիստը կխաղա «Սլավիայի» երիտասարդական թիմում։
Նիգերիացի կիսապաշտպանը 2024/25 մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս Չարենցավանի «Վանում»։ Նա ակումբում 30 խաղում 8 գոլ է խփել, կատարել 2 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բոտև, Իզուչուկվու Օկոնկվո, Սլավիա Պրահա, Վան, տրանսֆերներ