Վանդա Նարա. Իկարդին մյուս մրցաշրջանում կլինի Ինտերում
Վանդա Նարան՝ Մաուրո Իկարդիի կինը և գործակալը, հայտնել է, որ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում կմնա «Ինտերում»:
26-ամյա արգենտինացին փետրվարի զրկվել էր թիմի ավագի թևկապից: Նա բաց էր թողել 9 խաղ և այժմ վերադարձել է միլանցիների կազմ:
«Մաուրոն շարունակում է առաջ գնալ:
Հիմա Մաուրոն ավելի հանգիստ է, նա բոլորի հետ հիանալի հարաբերությունների մեջ է:
Մենք կմնանք այստեղ՝ «Ինտերում» հաջորդ մրցաշրջանում»,- ասել է Նարան Verissimo-ին տված հարցազրույցում:
Ա սերիայի 23 խաղերում Իկարդին խփել է 10 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: