Վանդա Նարայի հայրը նշել է, որ աղջիկն Իկարդիի հետ ամունսացել է փողի համար
Անդրես Նարան, ով Վանդա Նարայի հայրն է, կիսվել է Մաուրո Իկարդիի և իր աղջկա հարաբերությունների մասին։ Հիշեցնենք, որ Վանդա Նարան ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Մաուրո Իկարդիի կինն է և գործակալը։
«Կարծում եմ, որ Վանդան պետք է իր քրոջից՝ Զաիրայից օրինակ վերցնի։ Իմ հարաբերությունները Զաիրայի հետ լիովին տարբերվում է Վանդայի հետ հարաբերություններից։ Սակայն, ես Զաիրային երբեք չեմ ասել հարթել իմ ու Վանդայի հարաբերությունները, ես չեմ ցանկանում խառնվել։
Վանդան իրեն կորցրել է փողերի մեջ։ Իմ աղջիկը Իկարդիի հետ է փողերի համար։ Փողի նկատմամբ հետաքրքրությունը միշտ առկա է մարդու մոտ և այն կարող է սիրո պատճառ հանդիսանալ։ Եթե Իկարդին չլիներ ֆուտբոլսիտ․․․ Ես ի՞նչ կարող եմ ասել։ Ֆուտբոլիստ լինելը գայթակղիչ է։ Սակայն, չեմ կարող չասել, որ Իկարդին իմ աղջկան չէր նկատի, եթե նա զգայուն և գեղեցիկ չլիներ»,- Անդրես Նարայի խոսքերը մեջբերում է The Sun-ը։
# Անդրես Նարա, Մաուրո-Իկարդի, ՊՍԺ, Վանդա Նարա