Վանդա Իկարդի. Զրկել Մաուրոյին ավագի թևկապից, նշանակում է զրկել նրան ոտքերից
Համաշխարհային ֆուտբոլում վերջին օրերում ծավալվող իրադարձություններից մեկն առընչվում է «Ինտերի» արդեն նախկին ավագ Մաուրո Իկարդիին: Միլանյան ակումբի ղեկավարության որոշմամբ Իկարդին զրկվել էր ավագի թևկապից, քանի որ նկատվել է կնոջ ուղղակի միջամտությունը ֆուտբոլային հարցերին: Վերջինիս կինը՝ Վանդա Իկարդին ամուսնու գործակալն է:
«Ես ինձ պահում եմ ոչ միայն որպես ֆուտբոլիստի կին, այլ նաև «Ինտերի» երկրպագուների մայր:
Ոչ ոք չի կարող ասել, որ ավագի թևկապը ոչինչ է: Զրկել Մաուրոյին ավագի թևկապից, նշանակում է զրկել նրան ոտքերից: Եթե նրա առջև ընտրություն լիներ խաղաշապիկը, թե գումարը, նա առաջինը կընտրեր. Մաուրոն պատվով է կրում խաղաշապիկը»,- Վանդայի խոսքն է մեջբերել Football Italia-ն: