Վանդան Նարան կատաղության է հասցրել Մաքսի Լոպեսին
«Կրոտոնեի» հարձակվող Մաքսի Լոպեսը խիստ քննադատության է ենթարկել իր նախկին Վանդա Նարային, ով այժմ իրենց երեխաների հետ բնակվում է ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի հետ։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, Վանդա Նարան խախտել է կարանտինը և Ֆրանսիայից ուղևորվել է Իտալիա, որտեղ Իկարդիների ընտանիքն ունի առանձին բնակարան։ Մաքսի Լոպեսն, ով Վանդա Նարայի երեք երեխաների հայրն է, խիստ քննադատության է ենթարկել նախկին կնոջը։
«Ես ցանկանում եմ իմանալ, թե դու ինչո՞վ էիր մտածում, երբ խախտում էիր կարանտինը։ Ամբողջ աշխարհը խնդրում և պահանջում է դուրս չգալ տնից, իսկ դու մեր երեխաների կյանքը ռիսկի ես ենթարկել ու տարել այլ երկիր։ Դու հետևանքների մասին մտածե՞լ ես։
Քո գլխի հետ ամեն ինչ կարգի՞ն է։ Ներկա պահին ամենասուրբ բանը դա մեր երեխաների կյանքն է։ Ես զայրացած եմ քո այդպիսի գիտակցության վրա։ Եթե դու չես կարողանում մնալ տանը, արա դա հանուն մեր երեխաների։ Այսօր դու արդեն հինգ երեխաների մայր ես, սակայն կարծես թե ամեն ինչ չէ, որ հասկանում ես»,- գրել է Լոպեսը instagram-ի stories բաժնում։
# Մաուրո-Իկարդի, Մաքսի Լոպես, ՊՍԺ, Վանդա Նարա