Վահե Գևորգյանը` 2025թ. լավագույն մարզիչ 📸
«Ալաշկերտը» գլխավորող Վահե Գևորգյանը ճանաչվել է Հայաստանի 2025թ. լավագույն մարզիչ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
38-ամյա մասնագետը քվեարկության արդյունքում հավաքել է 13 միավոր` առաջ անցնելով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիե Մելիքյանից (9) և «Արարատ-Արմենիայում» աշխատած Վարդան Մինասյանից («Արարատ-Արմենիա», 3)։
Գևորգյանը նախորդ մրցաշրջանում մարզում էր «Վանը»։ Չարենցավանը ներկայացնող ակումբը զբաղեցրեց 5-րդ տեղը։ Երիտասարդ մասնագետը 2025/26 մրցաշրջանում աշխատանքի անցավ «Ալաշկերտում», որը 29 միավորով այժմ չորրորդ տեղում է Fastex Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալաշկերտ, Եղիշե Մելիքյան, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Վահե Գևորգյան, Վարդան Մինասյան, Տարվա լավագույն մարզիչ