Վահան Բիչախչյանի հիասքանչ գոլը Վիձևի դեմ խաղում 🎥
Լեհական Էկստրակլասայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում «Պոգոնը»` Շեցինի «Քաղաքային» մարզադաշտում, մրցում է առաջնության նորեկ «Վիձևի» դեմ։
Հանդիպման 70-րդ րոպեին «Պոգոնի» կազմից հեռահար հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ Վահան Բիչախչյանը, ով հաշիվը դարձրեց 2:1` առաջ մղելով իր թիմին։
Հավելենք, որ 23-ամյա կիսապաշտպանը «Պոգոնի» կազմում վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր սույն թվականի փետրվարի 18-ին, երբ Էկստրակլասայի նախորդ խաղարկության 22-րդ տուրում գրավեց «Ստալ Մելեցի» դարպասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էկստրակլասա, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան