Վահան Բիչախչյանի հիասքանչ գոլը Կրակովիայի դեմ խաղում🎥
Լեհական Էկստրակլասայի 27-րդ տուրում «Պոգոն Շեցինը» համառ պայքարում 3:2 հաշվով հաղթեց «Կրակովիային»։
«Պոգոնի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Վահան Բիչախչյանը, ով 17-րդ րոպեին պտտեցրած հարվածով դարձավ բավական գեղեցիկ գոլի հեղինակ և առաջ մղեց իր թիմին` հաշիվը դարձնելով 2:1։
Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստն Էկստրակլասայի շրջանակում անցկացրած 24 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։
Այս հաղթակից հետո «Պոգոնը» վաստակեց 44 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
«Կրակովիան», 35 միավորով, 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էկստրակլասա, Կրակովիա, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան