Վահան Բիչախչյանի գոլը Ստալ Մելեցի դեմ խաղում🎥
Լեհական Էկստրակլասայի 12-րդ տուրում «Պոգոնը» հյուրընկալվելիս 2:4 հաշվով զիջեց «Ստալ Մելեցին»։
Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Վահան Բիչախչյանը, ով փոխարինման դուրս եկավ 73-րդ րոպեին։
Բիչախչյանը 81-րդ րոպեին մեն-մենակ դուրս եկավ մրցակցի դարպասապահ Բարթոշ Բրոզեկի դիմաց և գրավեց վերջինիս դարպասը` հաշիվը դարձնելով 2:3։
Նշենք, որ 23-ամյա կիսապաշտպանը Էկստրակլասայի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 11 հանդիպման` դառնալով 3 գոլի հեղինակ։
Այս պարտությունից հետո «Պոգոնը» մնաց 21 միավորով և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Ստալը» վաստակեց 19 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էկստրակլասա, Պոգոն Շեցին, Ստալ Մելեց, Վահան Բիչախչյան