Վահաաաան! Բիչախչյանի բիլիարդային հարվածով խփած գոլը 90+4-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Պոգոնին🎥
Լեհական Էկստրակլասայի 22-րդ տուրում «Պոգոն Շեցինը» հյուրընկալվելիս մրցեց «Վիսլա Պլոցկի» դեմ` հաղթելով 1:0 հաշվով։
«Պոգոնին» հաղթանակ պարգևեց Վահան Բիչախչյանը, ով 90+4-րդ րոպեին, կատարած բիլիարդային հարվածով, գրավեց մրցակցի դարպասը։
Նշենք, որ 23-ամյա կիսապաշտպանը 2023 թ. պաշտոնական խաղերում առաջին գոլը խփեց։
Բիչախչյանն Էկստրակլասայի շրջանակում անցկացրած 19 խաղում մրցակիցների դարպասը գրավել է արդեն 4 անգամ։
«Պոգոնն» այս հաղթանակից հետո վաստակեց 36 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
«Վիսլա Պլոցկը», 28 միավորով, 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էկստրակլասա, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան, Վիսլա Պլոցկ