Վալերի Ծառուկյանն առաջին գոլն է խփել Պարի ՆՆ-ի կազմում 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրում Նիժնի Նովգորոդի «Պարի ՆՆ»-ը տանը 2:4 հաշվով զիջել է Կազանի «Ռուբինին»։
Տանտերերի կազմից ընդմիջմանը փոխարինման է դուրս եկել հայ կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը։
22-ամյա ֆուտբոլիստը 71-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 2:3։
Ծառուկյանը այս տարվա ձմռանն է 100 հազար եվրոյով Վլադիկավկազի «Ալանիայից» տեղափոխվել «Պարի ՆՆ» և ակումբում խփեց առաջին գոլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Նիժնի Նովգորոդ, Պարի ՆՆ, Ռուբին, ՌՊԼ, Վալերի Ծառուկյան