Վալենսիան գնել է Լևանտեի նախքին կիսապաշտպան Ջեյսոնին
Կիսապաշտպան Ջեյսոնն իր կարիերան կշարունակի «Վալենսիայում»:
Ինչպես հայտնում է «չղջիկների» պաշտոնական կայքը, 24-ամյա խաղացողն իրենց ակումբ է տեղափոխվել «Լևանտեի» հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո որպես ազատ գործակալ: Ջեյսոնի պայմանագիրը «Վալենսիայի» հետ նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը:
Ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում անցկացրած 30 հանդիպումներում խփել է 2 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: