Վալենսիան 38 տարվա հակառեկորդ է թարմացրել
Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Վալենսիան» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Օսասունայի» դիմադրությունը․ գրանցվեց 1։1 հաշիվը։
Այսպիսով, «Վալենսիան» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածը «Վալենսիան» ավարտեց 14-րդ հորիզոնականում։
«Չղջիկները», անցկացրած 19 հանդիպումներից հետո, իրենց ակտիվում ունեն ընդամենը 20 միավոր և վտանգավոր գոտում գտնվող «Էլչեին» գերազանցում են ընդամենը 3 միավորով։
Ինչպես տեղեկանում ենք լրագրող Պեդրո Մարտինայի թվիթերյան էջից, այս ցուցանիշով Խավի Գարսիայի սաները ակումբի պատմության շրջանակում Իսպանիայի առաջնության առաջին շրջանի վատագույն արդյունք են գրանցել՝ սկսած հեռավոր 1982/83 մրցաշրջանից։
Այդ մրցաշրջանում միայն վերջին տուրում վալենսիական ակումբին հաջողվեց տեղը պահել ուժեղագույնների մրցաշարում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էլչե, Լա լիգա, Խավի Գարսիա, Վալենսիա, Օսասունա